Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում

Հուլիսի 4-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի այգեգործական ամառանոցների ճանապարհին հրդեհ է նկատվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է կուտակած տոլ (տանիքը ծածկելու նյութ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։47-ին, մարվել՝ 18։59-ին։ Այրվել է մոտ 200 խմ տոլ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ