Ահա թե ինչպես եք ավելորդ քաշ հավաքում

Հավանաբար դուք արդեն գիտեք, որ քիչ քնելու եւ շատ ուտելու սովորությունները հանգեցնում են ավելորդ քաշի առաջացման։ Սակայն կան նաեւ պակաս ակնհայտ սովորություններ, որոնք նույնպես վնասում են ձեր կազմվածքին։

1. Սննդի ընդունման ժամերը բաց թողելու սովորություն

Եթե դուք սովորել եք բաց թողնել սննդի ընդունումը եւ ուտել օրական 1-2 անգամ, դուք միանշանակ չեք կարող նիհարել։ Անգամ կա ռիսկ, որ դուք կսկսեք գիրանալ նյութափոխանակության դանդաղեցման եւ օրգանիզմի կողմից ճարպ կուտակելու ձգտման պատճառով։

2. Յուղազերծված սննդամթերք ուտելու սովորությունը

Յուղազերծված մթերքը բնավ չի նպաստի նիհարելուն։ Հաճախ յուղազերծված սննդամթերքում ավելացնում են շատ շաքար, բացի այդ, բազմաթիվ մարդիկ ուտում են ավելի մեծ չափաբաժնով յուղազերծված սննդամթերք՝ սխալմամբ կարծելով, թե չեն գիրանա։

3. Սննդի մեջ չափից շատ աղ ավելացնելու սովորությունը

Աղը պահում է հեղուկն օրգանիզմում եւ նպաստում այտուցների առաջացմանը։ Կա կարծիք, որ դրա ավելցուկը սննդակարգում նպաստում է նաեւ ավելորդ քաշին։

4. Տանելու համար նախատեսված սուրճ խմելու սովորությունը

Դրսում՝ տանելու համար նախատեսված շատ սուրճ խմելու սովորությունը նույնպես նպաստում է ավելորդ քաշին։ Հաճախ այդպիսի սուրճի մեջ կա կաթ եւ մեծ քանակությամբ շաքար, դեռ ավելին, դրա հետ մենք հաճախ ինչ-որ բան ենք ուտում։

5. Կրեդիտ քարտ օգտագործելու սովորությունը

Որոշ մասնագետներ պնդում են, որ կրեդիտ քարտով գնումների դիմաց վճարելը հանգեցնում է քաշ հավաքելուն։ Բանն այն է, որ ձեռքին կանխիկ որոշակի գումար չունենալու դեպքում մարդը չի զսպում ինքն իրեն գնումներ կատարելու մեջ, ձեռք է բերում ավելորդ ապրանքներ, այդ թվում՝ վնասակար սննդամթերք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ