Էդմոն Հրաչիկի Մարուքյան (հունվարի 13, 1981, Կիրովական, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, փաստաբան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, 5-րդ և 6-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր[1], Ելք դաշինքի և ՀՀ փաստաբանների պալատի անդամ։
Ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին՝ Վանաձորում։ Ավարտել է տեղի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է ՀՀ զինված ուժերում։
- 2002 թվականին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
- 2006 թվականին ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը` ստանալով մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում։
- 2007 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։
- 2010 թվականին ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։