Կորոնավիրուսի դեմ 17 հնարավոր պատվաստանյութ է փորձարկվում մարդկանց վրա

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոնումներ աշխարհում կատարում են հարյուրավոր կենտրոններ ու ինստիտուտներ։ Այդ հնարավոր պատվաստանյութերից 17-ն արդեն հասել է մարդկանց վրա փորձարկումների փուլ։ Այս մասին հայտնել է գերմանական DW պարբերականը։

Սրանցից ամենահեռանկարայինն Օքսֆորդի համալսարանում փորձարկվողն է։ Այն արդեն հասել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլին։ «AZD1222» աշխատանքայինը կրող պատվաստանյութը առաջինն է հասել այդ փուլին, որը նշանակում է, որ այն արդեն թեստավորվում է մեծ քանակով մարդկանց վրա։

Եվս 5 պատվաստանյութ այժմ գտնվում է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում, երբ այն փորձարկում են տարբեր հիվանդություններ ունեցող փոքր թվով մարդկանց վրա հնարավոր կողմնակի ազդեցությունները կամ վտանգները բացահայտելու համար։

Սովորաբար պատվաստանյութերի մշակման համար 10-15 տարի է անհրաժեշտ լինում, սակայն կորոնավիրուսի վտանգների պատճառով այս վիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերմանը ձգտում են բազմաթիվ կենտրոններ։ Դրա կոմերցիոն պատճառն էլ այն է, որ առաջինը պատվաստանյութ հայտնաբերողը հսկայական գումարներ է աշխատելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ