Մեր հայրենակիցը՝ Անուշ Թորանյանը հաղթել է իր թուրք մրցակցին և ընտրվել Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար

29-ամյա հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ թաղամասի` վարչական շրջանի ղեկավար: Նա ներկայացնում էր Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը:

Ըստ մամուլում տարածված լուրերի մեծ պայքար է ծավալվել Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անուշ Թորանյանի եւ Եվրա-խորհրդարանի անդամ Ագնես Էվրենի միջեւ, որն արմատներով թուրք է:

Անուշ Թորանյանը Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրենն է, տարիներ շարունակ պայքարել է հայ մշակութային ժառանգության պահպանման եւ Հայաստանի, Արցախի զարգացման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ