«Բարոյականության պակասի և աշխարհաքաղաքական տհասության հետևանք». ՊՆ խոսնակ

«Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման՝ 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»,- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնայանի

մոտեցումն է ներկայացրել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի:

Նշենք, որ տարբեր անձանց կողմից լուրեր են տարածվում, թե իբր ՀՀ-ն ցանկանում է կասեցնել ռուսական 102-րդ ռազմակայանի գործունեությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանած խմբում ընդգրկված ռազմական մասնագետներին։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը և հատկապես պաշտպանության նախարարությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար՝ ընդգծելով ռազմական մասնագետների անձնազոհ աշխատանքը այս դժվարին իրավիճակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ