«Նշանդրեքիս գումարը ծառայեց իր բարի նպատակին». Ռաֆայել Երանոսյան

Քչերին է հայտնի, որ հանրահայտ ու տաղանդավոր դերասան Ռաֆայել Երանոսյանը ոչ միայն դերասանական գործունեությամբ է զբաղվում, այլ նաև ակտիվ բարեգործական ծրագրերի է մասնակցում: Սույն գործունեությունը չի լուսաբանվում՝ զուտ դերասանի կամքը հաշվի առնելով:

Այս անգամ, բացառության կարգով, դերասանն անձամբ է ներկայացրել իր բարեգործական նախաձեռնությունը, քանի որ այդտեղ իրենց ներդրումն են ունեցել նաև իր երկրպագուները:

Երկրպագուներին ներկայացնելով իր բարեգործության մանրամասները՝ դերասանը նշել է, որ ձեռք է բերվել ութսուն մահճակալային ներքնակներ, որոնցից հիսունը տարվել են Նորքի տունի ինտերնատ, երեսունը՝

«Առաքելություն» հ/կ: Այլ գնումներ ևս արվել են, որոնց մասին դերասանը խոսում է հոլովակում:

Այդ գումարը դերասանը իրեն հատուկ հումորային մտահղացմամբ հավաքել էր իր նշանդրեքի համար, որն էլ իրականում ծառայել է իր բուն նպատակին՝ բարեգործությանը:

Եզրափակելով խոսքը՝ Ռաֆայել Երանոսյան շեշտել է միասնության գաղափարը, քանի որ միասին հնարավոր է անել ամեն ինչ: Դերասանի ներկայացրած հոլովակը կարող եք դիտել ստորև:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ