«COVID-19-ի բուժմամբ զբաղվող հաստատություններում ընտանեկան մթնոլորտ է հաստատված…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ֆեյսբուքյան հրապարակումն այն մասին, որ կորոնավիրուսով վարակված անձանց հարազատները գալիս են բուժհաստատության բակ՝ թեկուզ պատուհանից իրենց հարազատներին տեսնելու համար:

«Մի քանի անգամ ասել եմ, որ COVID-19-ի բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում ընտանեկան մթնոլորտ է հաստատված՝ բուժանձնակազմի և հիվանդների միջեւ:

Այս դրվագը կարծում եմ՝ ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են իրենք՝ կորոնավիրուսով վարակված մարդիկ և նրանց հարազատները իրենց մատուցվող առողջապահական ծառայությունների մասին:

Բայց իհարկե, ավելի լավ է չառնչվել այդ ամենի հետ: Այնպես որ՝ #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր»,- գրել է վարչապետը:

Spread the love
  •   
  •   
  •