«Մեծ հաճույքով ցույց կտամ 47 վայրկյան, թե ինչպես Հայաստանը դադարեց լինել բարեկամական երկիր Սոլովյովի համար…». Նավալնին արձագանքել է

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչ Ալեքսեյ Նավալնին անդրադարձել է ռուսաստանցի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կողմից՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժի վերաբերյալ արված կտրուկ մեկնաբանություններին:

«Մեծ հաճույքով ցույց կտամ 47 վայրկյան, թե ինչպես Հայաստանը դադարեց լինել բարեկամական երկիր Սոլովյովի համար, քանի որ այնտեղ ինձ են ցույց տալիս»,-ասել է Նավալնին եւ ցուցադրել Соловьёв LIVE հաղորդումից մի հատված:

«Ահա այս կերպ մեր իտալացի Վալդեմարն ամոթանք տվեց ամբողջ Հայաստանին։ Թանկագին Վլադիմիր Ռուդոլֆի, չգիտեմ որտեղի՞ց եք վերցրել այդ տարբեր բաները, որը դուք հորինել եք, թե ես հայերի մասին ասել եմ։ Իսկ երբ մենք խոսում ենք նացիստի մասին, դուք Մուսոլինիին փառաբանող մի ամբողջ ֆիլմ եք նկարահանել»,- ընդգծել է Նավալնին։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ