Փրկարար Ձմեռ պապիկների անակնկալ այցը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կերպարանափոխված Ձմեռ Պապու հագուստներով, այցելեցին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները տանիքից հատուկ ճոպաններով, նվերներով բարձված պարկերով ծեծում էին պատուհանները և նորածինների մայրերին փոխանցում իրենց միջոցներով և իրենց կողմից գնված նվերներ:

Ծնողները անակնկալի են եկել, իսկ երեխաներն էլ ժպիտով էին դիմավորում փրկարար Ձմեռ պապիկներին:

Հիվանդանոցի ղեկավար կազմը իրենց շնորհակալությունն էին հայտնում փրկարար Ձմեռ պապիկներին, ասելով, որ նման դեպք հիվանդանոցի պատմության մեջ առաջին անգամ է, երբ մանկահասակների մայրերը Ձմեռ պապիկներից իրենց նվերներն են ստանում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարար Ջմեռ պապիների անգվտանգությունը տեղում վերահսկում էին կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը, թիվ 15 ջոկատի հրամանատր Սերգեյ Բիձյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ