Նիկոլ Փաշինյանի դուստրերը՝ Երևանի կենդանաբանական այգում

Վերջին շրջանում սոցցանցերում ամենասպասվածը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացումներն են։ Ֆեյսբուքում էլ չեն զլանում հաշվարկներ, հետազոտություններ անել ու պարզել՝ «Փաշինյանի ուղիղ միացումները ավելի շատ դիտումներ են ունենում, քան բոլոր հեռուստաընկերությունների ամփոփիչ լրատվական թողարկումները միասին վերցրած»։

Վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին ուղիղ միացումը Բաղրամյան 26-ից էր։ Նա իրեն հետևողներին ցույց տվեց նախկին նախագահականը ներսից՝ խոհանոցով, հյուրասենյակով, աշխատասենյակով և այլն։

Հանրության շրջանում դա յուրատեսակ հիացմունք առաջացրեց արդեն Նիկոլ Փաշինյան վարչապետի նկատմամբ, քանի որ նա ամեն օր հանրության հետ կիսվում է իր կատարած աշխատանքով ու սպասվելիք իրադարձություններով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ