Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի, որտեղ կա կենդանիների պահման կարանտինային գոտի, կացարան, ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան:

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Անցած տարի մի քանի ընդդիմադիր գործընկեր դժգոհում էր շների պահման ու վնասազերծման «անմարդկային» պայմաններից: Վիճակը բավարար չէր, իհարկե, բայց նոր կլինիկան այդ ժամանակ դեռ կառուցվում էր, իսկ կենտրոնի մասնագետներն աշխատում էին փաստացի «դաշտային պայմաններում»: Հիմա կլինիկան պատրաստ է՝ ընդլայնվելու պլաններով»,- նշել է Կարապետյանը և հավելել, որ քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է կենտրոն՝ ծանոթանալու աշխատանքի պայմաններին:

Նոր կլինիկայում կա՝ կենդանիների պահման կարանտինային գոտի, կացարան, կամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան:

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվելու են, ստերջացվեն և վերադարձվեն նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվելու են և չիպավորվեն (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան:

Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները և կենդանատերերը կգրանցեն իրենց խնամյալներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ