2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ, ընդհանրապես, շնչելը դառնում է շատ ավելի հեշտ:
Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի է: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում եւ գործողություններում:
Ավանդույթի համաձայն` «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը` փորձելով կանխատեսել նրանց ապագան:
Սերժ Սարգսյան` ՀՀ երկրորդ նախագահ (ձի)-Ինչպես եւ կանխատեսել էինք, շրջապատը, սխալ ներկայացված թվերը եւ սուտը կործանարար եղան: Ձեր եւ Ձեր շրջապատի գլխին ամպրոպի նման խնդիրներ թափվեցին, եւ ստիպված եղաք հանձնվել: 2019 թվականը Ձեզ համար ձեռքբերումներով ու հաջողություններով աչքի չի ընկնի: Որոշ ժամանակ, իհարկե, կվայելեք խաղաղությունը, ազատությունը եւ միայնությունը:
Բայց սրտում ունեցած վախը` ճաղավանդակների մասին մերձ պատկերացում կազմելու, հանգիստ չի տա ձեզ: Տարին կշարունակի բացահայտումներով աչքի ընկնել. կիմանաք, թե ովքեր են
Ձեր հավատարիմներն ու բարեկամները, ովքեր` ուրախության ընկերները: Աստղերը հուշում են խոհեմ լինել, բոլոր հարցերում զիջել երիտասարդությանը: Վերադարձ անցյալին այլեւս չի լինելու:
Աշխատե՛ք շատ ժամանակ անցկացնել թոռնիկների հետ: