Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW X5-ն ու Opel-ը. BMW-ն մխրճվել է գազատար խողովակների մեջ

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ տեղեկացնելով, որ ժամը 18:40-ի սահմաններում Մասիս գյուղի վարչական տարածքում՝ կենտրոնական փողոցում, բախվել են 28-ամյա Արշավիր Հովհաննիսյանի վարած BMW X5 մակնիշի և 32-ամյա Հովհաննես Պողոսյանի վրաած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով BMW X5-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյանը, մի քանի հենասյուներ տապալել ու մխրճվել գազատար խողովակների մեջ: Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանաել ՃՈ ծառայողները և հետաքննիչը․ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արտաշատի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր աշխատանքներ են ձեռնարկում տեղում խմդիրը լուծելու ուղղությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ