Մեծ Բրիտանիայի տաճարներից մեկում հայտնվել է մաշկի մուգ գույն ունեցող Հիսուսի նկարը

Մեծ Բրիտանիայի Հերտֆորդշիր շրջանի Սուրբ Ալբանի տաճարում, խորանի վրա տեղադրվել է Հիսուս Քրիստոսի նկարը, որն ունի մաշկի մուգ գույն: Նկարը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք»-ի վարիացիաn է: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

Նկարը հայտնվել է ի աջակցության Black Lives Matter (սևամորթների կյանքը նշանակություն ունի) շարժման: Նկարը տեղադրելու համաձայնությունը տվել է տաճարի քահանան:

Կտավը ստեղծվել էր դեռ 2009 թվականին՝ նկարիչ Լորա Մեյ Ուեդսվորթի կողմից: Որպես բնորդ է հանդիսացել Ճամայկայի մի բնակիչ:

Նկարի հեղինակը չի կարծում, որ Հիսուս Քրիստոսին պետք է պատկերել բացառապես բաց մաշկով:

Նկարը հնարավոր է տեսնել սկսած հուլիսի 4-ից, երբ տաճարը կբացվի այցելուների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ