Ինչպես են գույքահարկը վճարելու հիպոթեքով բնակարան գնած անձինք

Գույքահարկի մասին օրենքի նախագիծը իր հերթին մի շարք հարցեր է առաջ բերում:

Araratnews.am լրատվականը շարունակում է վերհանել հանրությանը հուզող հարցերը, գտնել դրանց պատասխաններն ու ներկայացնել ընթերցողներին:

Այս օրերին մարդկանց հուզող հարցերից է, թե ինչպես են գույքահարկ վճարելու այն քաղաքացիները, որոնք անշարժ գույք ձեռք են բերել հիպոթեքով, բայց դեռ չեն մարել վարկը:

Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ  հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ հիպոթեքով ձեռք բերված բնակարանը համարվում է քաղաքացու սեփականությունը:

«Հետևաբար՝ քաղաքացին, մյուս բոլոր քաղաքացիների նման, պետք է վճարի գույքահարկը`սահմանված կարգով»,- ասաց պատգամավորը:

Իմքայլական պատգամավորը նշեց նաև, որ հիպոթեքով բնակարանի գնման դեպքում մարդը ունի վարկային պարտավորություններ, իսկ գույքահարկը վարկային պարտավորությունների հետ աղերս չունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ