«Իրենց տեղը խոհանոցն է, հաճախ նաև՝ բանտախուցը, իրենց տեղը մոռացության մատնվելն է»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախկին իշխանություններին պատկանող և, ըստ էության, քաղաքական պատվերներ կատարող լրատվամիջոցներին:

«Հայաստանում հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և էլի նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների միջև եղան բազմաթիվ առքուվաճառքի պայմանագրեր: Դրանց մեջ մտան «Թիվ 5» հեռուստաալիքը, News.am-ը, եթե չեմ սխալվում ու էլի շատ ու շատ ԶԼՄ-ներ: Այդ ամենն արվել է մեկ բանի համար՝ քաղաքական նպատակ սպասարկելու համար: Այդ լրատվամիջոցները վճարվում են մի բանի համար, որ ստեղծվի իրականություն:

Հետագայում այդ քաղաքական գործիչներն ընկնում են հենց իրենց ծուղակի մեջ: Այդ լրատվամիջոցներն իրենք ստեղծում են, որ վարկաբեկեն իշխանությանը: Նույն լրատվամիջոցներն իրենք դիտում են և հավատում են, որ, օրինակ՝ իշխող կուսակցության վարկանիշը շատ ցածր է, իրենցը՝ շատ բարձր է: Բայց իրականում իրենք ուղղակի ՀՀ քաղաքական դաշտում գոյություն չունեն: Իրենց տեղը խոհանոցն է, իրենց տեղը հաճախ նաև բանտախուցն է, իրենց տեղը մոռացության մատնվելն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ