Սպառողների համար գազը չի թանկանա, այս մասին Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեոց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ երեկ երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը և, ըստ էության, կարող ենք ասել, որ եկել ենք լուծման»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ ՌԴ նախագահի հետ բացառապես քննարկել են գազի գինը։
Սպառողների համար գազը չի թանկանա:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, December 31, 2018