«Գագաթնակետում ենք, համաճարակի աճը կասեցված է, բայց մահերը կշատանան․..». Հայկ Մանասյան

Կորոնավիրուսի համաճարակի ամենավատ օրերը մնացել են հետևում։ Թեև 10-11 հազար հիվանդ ունենալը բարձր թիվ է, բայց սա գագաթնակետն է։ Առաջիկայում անխուսափելիորեն թվերը կնվազեն։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։

Ըստ նրա՝ հիմա մենք գտնվում ենք կայունության փուլում։

«Մի անգամ արագացումը կոտրվեց, երբ երկրաչափական պրոգրեսիա չեղավ, եղավ թվաբանական աճ, հաջորդ անգամ այդ աճը կոտրվում է, դառնում կայունություն, հիմա արդեն պետք է հետ դառնա պրոցեսը, այսինքն՝ գնա դեպքերի նվազում, ու այդ ֆոնին քանի վարակակիր կհայտնաբերվի, էական չէ»,- ասել է Մանասյանը։

Նրա խոսքով, սակայն, հուսադրող չեն մահերի թվերը։

«Լավ բան չեմ կարող ասել։ Վիրուսի կայունությունը լավատեսական բան չի տալիս։ Ցավոք, մահվան թվերը կարող են դեռ աճել։ Երբ հիվանդների թիվը սկսի իջնել, դրանից երկու-երեք շաբաթ ուշացումով կսկսի իջնել նաև մահերի թիվը»,- կարծում է Մանասյանը։

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում։

Spread the love
  •   
  •   
  •