Հարցում․«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդվի դպրոցում՝ այո թե ոչ․ քվեարկեք և թողեք ձեր կարծիքը մեկնաբանություն բաժնում

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան Հայաստանի Հանրապետության դպրոցներում ներմուծվեց 2002թ.-ից սկսած՝ նախապես փորձնական, իսկ հետագայում արդեն որպես պարտադիր առարկա:

Առարկայի դասագրքերի հետ կապված ծախսերը, ուսուցիչների վերապատրաստումը և դասավանդման վերահսկողությունը իրականացվում է Հայա առաքելական եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից:

Կրթության և գիտության նախարարությունը իրականացնում է պետական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների և ուսումնական ուղեցույցների համապատասխանեցումը,հաստատում դասագրքերը և մասնակցում ուսուցիչների համար համապատասխան ուսուցման կազմակերպմանը:

Հաշվի առնելով վերը նշվածը պետք է փաստենք, որ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ աշակերտների մեծամասնությունը բավարար գիտելիքներ չունի Հայ եկեղեցու այլ կրոնական կազմակերպությունների վերաբերյալ, հաճախ շփոթում է տերմինները ու հիմնական կանխակալ վերաբերմունք դրսևորում այլակրոնների նկատմամբ:

Վերը նշված պատասխանների քանակական տվյալները, ինչպես նաև առանձին արտահայտություններ ցույց են տալիս, որ աշակերտների մեծամասնությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի կամ իրավունքի, այլ ուժի, ճշմարիտի, ավանդականի, պատմականի ու արդեն արմատավորված արժեհամակարգերի կատեգորիաներով:

Պատասխանների մեծամասնության վերլուծություւնը ցույց է տալիս, որ հարցված աշակերտների մեծամասնությանը դժվար է անվանել հանդուրժող, չնայած նրան, որ պատասխաններում երևում է ինֆորմացիայի ու կենսափորձի բացը:

Այս իմաստով դասագրքերում այլ կրոնների մասին գիտելիքների ավելացումը ու համեմատականների անցկացումը օգտակար կլինի ապագա սերնդի դաստիարակության, համաշխարհային գործընթացներին համընթաց քայլելու և ինտեգրվելու, ինչպես նաև հետագայում կրոնահոգեբանական ճգնաժամեր չունենալու նպատակով:

Spread the love
  •   
  •   
  •