SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 8-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած անձի առևանգման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են ГАЗ 24 մակնիշի 33 ՏD 016 համարանիշի ավտոմեքենան:
Ստուգմամբ պարզվել է, որ վարորդը Գորիսի բնակիչ, 29-ամյա Արա Սարյանը իր ընկերոջ՝ համաքաղաքացի, 22-ամյա Գևորգ Գեագունցի հետ առևանգել են Գորիսի բնակիչ, Նոր Վանքի Տափ թաղամասի բնակիչ, 18-ամյա Ռ. Գ-ին: Վարորդն ու նրա ընկերը բերման են ենթարկվել ոստիկանության Սիսանի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: