Աշխարհի առաջին յոթնյակները տոնել են իրենց 18-ամյակը, տեսեք, թե ինչպիսին են նրանք այսօր

1997-ին Քենի և Բոբի Մաքքոգիների ընտանիքում ծնվեցին  յոթնյակներ։Երեխաները աշխարհում առաջին հաջողությամբ լույս աշխարհ եկած յոթնյակն էին:

Թեև նրանց մեծացնելը ծնողների համար  մեծ ջանքեր էր պահանջում, նրանք մեծացել են ջերմ, հոգատար և համերաշխ ընտանիքում: Իսկ նախորդ  տարի յոթնյակները տոնել են իրենց 18-ամյակը: Նրանք բոլորն էլ արդեն հստակ գիտեն` ինչ մասնագիտություն են ընտրելու:

Ծնողներն արդեն 1 դուստր ունեին, երբ որոշեցին երկրորդ երեխան ունենալ և դիմեցին արտամարմնական բեղմնավորման կենտրոն: Երբ բժիշկները հայտնեցին, որ 7 սաղմ է ձևավորվել, Քենին և Բոբին որոշեցին 7-ին էլ պահել:  Երեխաները բավականին փոքր են ծնվել` 1.13-1.5 կգ քաշով:

Վերջերս նրանք բոլորը մասնակցել են իրենց ավագ քրոջ` 19-ամյա Միքայելայի հարսանիքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ