Սերժ Սարգսյանը ինչպես Հայաստանի նախագահի, այնպես էլ այլ պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հանդես է եկել բազմաթիվ ելույթներով, որոնք հայաստանյան և հայկական սփյուռքի լայն շրջանակներում մեծ հնչեղություն են ստացել։
Հրապարակային ելույթների կամ մամլո ասուլիսների ժամանակ նրա արտահայտած նախադասությունների առանձին դրվագներ հանրության համար դարձել են հաճախակի կիրառվող թևավոր խոսքեր և մեմեր, որոնք սակայն ոչ միշտ ունեն դրական ենթատեքստ։
Սերժ Սարգսյանի արտահայտած ամենալայն տարածում գտած մտքերը.
Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես
2013 թ.-ի հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ օրվա առթիվ Երևանում գտնվող Եռաբլուր պանթեոն այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիվանդ երեխային պահել չկարողացող և այդ նպատակով օգնություն աղերսող կնոջը ասել է.