Սերժի Վաչոն՝ Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատվել է կալանքից

ՀՀ նախկին նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունն առաջին ատյանի դատարանը բավարարել է։
Այս մասին ասաց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշումը։ Դատարանը Վաչագան Ղազարյանին կալանքից ազատ արձակեց 50 մլն դրամ գրավի դիմաց»,-ասաց Հարությունյանը։

Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ։

Հիշեցնենք, որ նա առաջին անգամ կալանավորվել էր հունիսի 28-ին, այնուհետ 1մլրդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։

Նոյեմbերի 15-ին նա կրկին կալանավորվել էր։

Վճռաբեկ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ