ԱՀԿ-ն ընդունել է Դեքսամետազոնը՝ որպես կորոնավիրուսի դեմ լավագույն դեղամիջոց

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրիեսոսը «Դեքսամետազոնն» անվանել է «կյանքեր փրկող գիտական ​​առաջընթաց»։ Նա հունիսի 17-ին ելույթ ունենալով Ժնևում՝ շնորհավորել է Բրիտանիայի կառավարությանը և Օքսֆորդի համալսարանին «հիանալի նորության» կապակցությամբ:

Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ Դեքսամետազոնը առաջին դեղամիջոցն է, որը ցույց է տվել «մահվան նվազումը COVID-19 ունեցող հիվանդների շրջանում, որոնք թթվածնի կամ օդափոխիչի կարիք ունեն»:

Օդափոխիչին կցված հիվանդների համար դեքսամետազոնային բուժումը ցույց է տվել մահացության նվազում մեկ երրորդով, միայն թթվածին պահանջող հիվանդների դեպքում` մեկ հինգերորդով։

Այս վիճակագրությունը նշված է ԱՀԿ կայքում: Ավելին, առավելությունը նկատվել է միայն այն հիվանդների մոտ, ովքեր տառապել են կորոնավիրուսի ծանր տեսակով։ Դեքսամետազոնի ազդեցությունը ավելի մեղմ ընթացք ունեցող հիվանդության վրա այնքան էլ արդյունավետ չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ