«Փաշինյանի օգտին ԱԺ-ում քվեարկելով, դուք փրկում էիք ինքներդ ձեզ, փրկում էիք ձեր ստացած մանդատը, էն նույն մանդատը, որ հայհոյանք ուտելով ու ղազագրով էիք ստացել…». Տարոն Չախոյանը՝ ԲՀԿ-ականներին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարել է ԲՀԿ-ականների հայտարարություններին և կատարել է հետևյալ գրառումը.

Իրենց մեծ ԲԱՆի՝ քաղաքական գործչի տեղ դրած մանդատի դիմաց ղազագիր գրող քուչի թափթփուկներին ասեք, որ հերիք է իրենց ձեռքը կոտրեն:

Թե բա «կոտրվի էս ձեռքս, որ Փաշինյանին ընտրեցի վարչապետ»:

Նախ Փաշինյանին դուք չեք ընտրել վարչապետ, ժողովուրդն է ընտրել, ՀՀ քաղաքացին է ընտրել, նույն էն քաղաքացինները, որոնց միացաք Սերժի հրաժարականից 5 րոպե պակաս:

Եվ 2-րդ, Փաշինյանի օգտին ԱԺ-ում քվեարկելով, դուք փրկում էիք ինքներդ ձեզ, փրկում էիք ձեր ստացած մանդատը, էն նույն մանդատը, որ հայհոյանք ուտելով ու ղազագրով էիք ստացել:

Հակառակ դեպքում ինձ թվում է դուք էլ էիք լավ հասկանում, որ արժանանալու եք ձեր քույր կուսակցության ճակատագրին, աշոԾյան էիք լինելու նույն ԱԺ-ից:

Հիմա էլ լոփո-լոփո խոսում են, թե բա եկեք գնանք ընտրության…

Աղն է կերել մատաղը… չլիներ համավարակը, մեծ հաճույքով կարելի էր Ձեզ ընտրություններով ուղարկել քաղաքական աղբանոց:

Չնայած որ ձեր հանգրվանն ի վերջո այնտեղ է, ուղղակի այսպես ավելի դանդաղ ու կլիմաքս տանելով եք մոտենում էդ հանգրվանին:

Իսկ հիմա թուլացեք ու վայելեք…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ