«Գագիկ Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է». Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, իսկ ինքն իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է և միգուցե իրեն նամակներ գրող երդումներով մարդկանց մոտ կարող է սով սկսել, չեմ բացառում:

Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառանալով Գագիկ Ծառուկյանի հայտարությանը, թե երկրում իրավիճակն այնքան վատ է, որ սով է սպսավում։ Սիմոնյանն ընդգծեց՝ Հայաստանում սով չի եղել և չի կարող լինել:

«Շատ շուտով, այդ քաղաքական դիսկուրսը, որը կառուցված է միայն կորոնավիրուսի վրա, և ես այն համարում եմ անընդունելի ու սխալ աշխատելաոճ, կարծում եմ շատ շուտով կավարտվի։ Խնդրում եմ ձեզ, 2-3 ամիս, կամ որոշ ժամանակ հետո այդ հարցը հիշենք և կտանք պարոն Ծառուկյանին հարցնենք՝ բա սով էր սկսվում, բա ո՞ւր է այդ խոստացված սովը»,-ասաց Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ