«Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է։

Սա «լավ» ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում»։

Հիշեցնենք, որ մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ