«Սերժ Սարգսյանին Ձեզ ընկեր համարո՞ւմ եք, թե՞ ոչ». Վաղարշակ Հակոբյանը՝ Յոլյանին

Ազգային ժողովը 74 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Խորհրդարանը 83 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 70 կողմ, 11 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ որ նախագծով շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը նվազում է: Նոր կանոններով հաշվարկվող հարկի 25%-ն ավելի փոքր է, քան 2020-ի համար հաշվարկվող հարկը, սակայն հանրագումարում կանխատեսվում է ունենալ դրական էֆեկտ: Եթե հարկային ներուժը 2020-ին գնահատվում էր շուրջ 9 միլիարդ դրամ, ապա այդ նվազումներով հանդերձ՝ 2021-ին այն կլինի շուրջ 9.5 միլիարդ դրամի շրջանակում:

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ևս ընդունվեց 82 կողմ ձայնով:  Գյուղական բնակավայրերում բնակվող մինչև երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքները ևս խնամքի նպաստ կստանան: Դա կարվի՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ