Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարեւոր նշանակություն ունի նախիջեւանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նա մարտական հենակետեր է այցելել այսօր՝ դեկտեմբերի 30-ին: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Սարգսյանը հետեւել է մարտական հերթապահության կազմակերպմանը: Նա նաեւ ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին եւ շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ:
«Ինձ համար այսօր պատիվ է Նոր տարվա նախօրեին այստեղ գտնվելը, մեր զինվորների հետ լինելը: Պատիվ է, քանի որ դուք եք մեզ տալիս այն վստահությունն ու հանգստությունը, որն անհրաժեշտ է, որ մեր երկիրն առաջ է գնում եւ առաջ պետք է գնա ավելի վստահորեն, որ երկրում կարող են տեղի ունենալ հսկայական փոփոխություններ: Բայց այս ամենը չէր կարող լինել, եթե դուք ամուր կանգնած չլինեիք սահմանին: Ես՝ որպես Հանրապետության նախագահ, որպես պարզ քաղաքացի վստահ եմ, որ մեր երկրի ապագան ապահով ձեռքերում է: Ամեն մի հայ զինվորի կյանքը մեզ համար թանկ է, ինչպես որ թանկ է հայրենիքը: Այնպես որ ամուր եղեք, պահեք մեր սահմանը, եւ, ամենակարեւորը, իրար պահեք, տղաներ»,-զինծառայողներին իր մաղթանքներն է հղել նախագահը:
Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգեւատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով: