Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին մեկ տարվա ընթացքում ստիպված եմ եղել մերժել մենահամերգների և այլ ելույթների բազմաթիվ առաջարկներ աշխարհի տարբեր ծայրերից (ներողություն եմ խնդրում բոլորից, ում մերժել եմ):
Պատճառն իմ երազանքի համաշխարհային շրջագայությունն էր, որը պլանավորում էի, ու հենց այս տուրի մեջ էի ուզում ներգրավել բոլոր այդ քաղաքները:
Սա իմ կարիերայի մինչ այս եղած բոլոր իրադարձություններից, թերևս, ամենակարևորն ու ամենաբաղձալին է ինձ համար: Հ.Գ. Վերջապես հանդիպելու եմ Հայաստանում ապրող երկրպագուներիս հետ»: