Ճանապարհային ոստիկանը իր ավտոմեքենայով 2 քաղաքացու ավտոմեքենայի հոսանք տալուց հետո՝ ինքը հոսանքազրկվեց. նրան օգնության հասավ ԱՊՊԱ գործակալը

Երեկ՝ հունիսի 23-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան հարևանութամբ տեղի ունեցած վթարի ժամանակ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները օգնություն էին ցուցաբերել վթարի վայրի հարևանությամբ խոտանված ավտոմեքենայի վարորդին:

Ճանապարհային ոստիկանները իրենց ծառայողական ավտոմեքենայով հոսանք էին փոխանցել 2 ավտոմեքենայի, քանի որ ինչպես ժողովուրդն է ասում՝ ավտոմեքենայի էլեկտրականությունը հանգել էր ու քաղաքացիները իրենց շնորհակալությունը հայտնել ու հեռացել էին դեպքի վայրից և երբ ճանպարհային ոստիկանները փորձեցին իրենց ավտոմեքենան շարժի դնել, պարզվեց, որ իրենց ավտոմեքենայի հոսանքը նույնպես «փախել էր» ու ճանապարհային ոստիկաններին օգնության հասավ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության աշխատակիցը, որը իր ավտոմեքենայից հատուկ լարերի միջոցով վերականգնեց ճանապարհային ոստիկանի ծառայողական ավտոմեքենայի հոսանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ