«Դիմակը մեր օրերի «պատվաստանյութն» է»․ Արսեն Թորոսյան

Դիմակը մեր օրերի «պատվաստանյութն» է, որը մեզ պետք է պաշտպանի կորոնավիրուսից մինչև իսկական պատվաստանյութի հաստատումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու կից տեսանյութ հրապարակել։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ը` առողջացած, 386-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10404 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100400 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 711 նոր դեպք և 653 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է:

Դիմակ 24.06.2020թ.

Դիմակը մեր օրերի «պատվաստանյութն» է, որը մեզ պետք է պաշտպանի կորոնավիրուսից մինչև իսկական պատվաստանյութի հաստատումը:

Posted by Arsen Torosyan on Wednesday, 24 June 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ