Լուկաշենկոն Պուտինին 4 պարկ կարտոֆիլ է նվիրել

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հանդիպել են Կրեմլում:

Լուկաշենկոն երեկ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սուրբ Ծնունդի առիթով 4 պարկ կարտոֆիլ է նվիրել:

Դա, ըստ Լուկաշենկոյի խոսնակի, «սովորական կարտոֆիլ չէ»:

Բելառուսի ղեկավարի մամլո խոսնակ Նատալիա Էսմոնտն ասել է, որ «այդ կարտոֆիլն Ալեքսանդր Լուկաշենկոյի սեփական հողամասից է, էլիտար տեսակի է և պիտանի է ամենատարբեր համեղ ուտեստներ պատրաստելու համար»:

Երկու ղեկավարները երեկ Կրեմլում արտահերթ հանդիպում են անցկացրել և քննարկել են էներգակիրների մատակարարման հարցում առաջացած տարաձայնությունների հարցը:

Այս տարի ավելի վաղ Ռուսաստանը փոխել է հարկային կանոններն, ինչի հետևանքով Բելառուսն առաջիկայում ստիպված կլինի ավելի մեծ գումար վճարել ռուսական գազի և նավթի հահար:

Դա լուրջ հարված է Բելառուսի տնտեսությանը, քանի որ ռուսական էներգակիրներ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ