Իշխանություններն արդեն ունեն ՍԴ դատավորների թեկնածուներ. Մակունցի պարզաբանումը

Հարցին, թե ի՞նչ է փոխվելու ՀՀ քաղաքացու կյանքում, երբ ՍԴ դատավորները փոխարինվեն եւ գան նորերը, նա պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարելով հանդերձ, մենք չենք դադարեցնելու մեր օրակարգում գտնվող հարցերը, որոնց մեջ մտնում է, իհարկե, դատաիրավական բարեփոխումների օրակարգը: Քանի որ ՍԴ-ի հետ կապված հարցը հանրաքվեով չէր կարող լուծվել, մենք հայտարարեցինք, որ շարունակելու ենք գտնել ուղիներ, եւ գտել ենք այս ուղին»:

Մակունցը հավելեց, որ 2015 թվականին երբ ՀՀ քաղաքացին կայացրել է իր որոշումը հանրաքվեի արդյունքում ունենալ նոր Սահմանադրություն, դա ենթադրում է, որ սահմանադրական ինստիտուտները պետք է համապատասխանեն Սահմանադրությամբ սահմանված մոդելներին, եւ իշխանությունների պարտկանությունն է ապահովել դրա իրականացումը:

«Այս քայլը միտված է հենց դրան: Իմ համոզմամբ ՍԴ-ն որպես դատական իշխանության կարեւորագույն կենտրոններից մեկը շատ մեծ ազդեցություն ունի առնվազն մթնոլորտի առումով ողջ դատական համակարգի վրա»:

Նա ընդգծեց, որ իրենց գործողությունները որեւէ կերպ կապ չունեն ոչ գործող քրեական գործերի հետ, ոչ էլ իրավական որեւէ պրոցեսների միջամտության միտում ունեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ