Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը շնորհավորանքներ է ուղղել օտարերկրյա պետությունների մի շարք նախկին ղեկավարներին, այդ թվում նաեւ Հայաստանի նախկին նախագահներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուտինը շնորհավորել է գալիք Ամանորի կապակցությամբ նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը ներկայումս կալանքի տակ է: