Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Նոր տարվա և Սուրբ ծննդյան առաջիկա տոները կանցկացնի Հայաստանում։ Այդ մասին Medianews-ին հայտնեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը։
«Վարչապետի պաշտոնակատարը Նոր տարին կանցկացնի տանը՝ ընտանիքի անդամների հետ։ Հունվարի առաջին օրերին՝ տոների ամբողջ ընթացքում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կլինի», -մանրամասնեց խոսնակը։ Իսկ արդյոք Երևանից դուրս այլ վա՞յր էլ կայցելի վարչապետի պաշտոնակատարը, դեռ հայտնի չէ։