Դատարանը քիչ առաջ հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քիչ առաջ հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ ԲՀԿ առաջնորդը չի կալանավորվի։

Փաստաբանական խումբը հայտարարեց, որ կծանոթանան որոշմանը, որը բավականին ծավալուն է և մանրամասներն ու հետագա քայլերը կհայտնեն ավելի ուշ։

Հունիսի 16-ին փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ազատությունից զրկելլու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդությանը։

ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործ է հարուցել, որն առնչվում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու դեպքերին: ԱԺ-ն հունիսի 16-ին համաձայնություն տվեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել Գ. Ծառուկյանին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ