Մեր ապագայի երաշխավորները, բնության և մարդկության պատերազմի առաջնագծում կռվողները՝ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

MediaNews-ը շնորհավորում է բոլոր բուժաշխատողներին և իր խորին շնորհակալությունը հայտնում այս դժվարին օրերին ձեր կատարած աշխատանքի համար։

Այսօրվա մեր հերոսները․․․ Մեր ապագայի երաշխավորները, բնության և մարդկության պատերազմի առաջնագծում կռվողները՝ շնորհակալ ենք։

Մեր պատմության ընթացքում մենք շատ պատերազմներ տարանք ու հաղթեցինք, կորուստներն անդառնալի են, ձեռքբերումները՝ անքննելի։

Հայը պարտվել չգիտի ու դա մեր գենն է։ Սա էլ մի պատերազմ է, գուցե անսովոր, բայց էլի հարձակվողական դիրքից  << թշնամին>> վրա է տալիս․․․

Եթե պատերազմում շատ հաճախ խրամատում անփորձ զինվորն է կռվում, հետո գեներալ դառնում, այստեղ մեր խրամատներում  հանճարներ ունենք, իսկական գործի գիտակ վարպետներ։

Հաղթանակը մեկն է և այն շուտով մերն է լինելու, հանձնվել չկա։

Պարզ է ՝ դժվար է , դուք էլ մարդ եք , միս ու արյունից, մեկին երեխա, մյուսին հիվանդ ծնող, մյուսին սիրելիի կարոտած համբույր, բայց կյանքի պտույտում մի բան կորցնում ենք՝ մի բան էլ գտնում։

Ձեր անքուն գիշերներում գտել եք ձեր մասնագիտական առաքելության խաչը, որը շատերին այդպես էլ անհաս է մնում, թող այդ խաչի զորությունը ձեզ հույս և ուժ տա՝  մեր խրամատներում զոհեր չունենանք։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ