«Ես Էրդողանին որպես հայ ասել եմ …». Արմեն Սարգսյան

«Ես նախևառաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են:

Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը»,-ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախաշեմին Հայաստանը հույս ունի, որ այդ իրադարձությունները 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հիշելու առիթ կլինեն։ Նա ավելացրել է, որ անհասկանալի է` ինչպես է կարելի խոսել Առաջին Համաշխարհայինի մասին` չանդրադառնալով մեծագույն ողբերգությանը։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ