Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ս․թ․ հուլիս ամսին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել եմ տվյալներ և փաստաթղթային հիմքեր, որի հիման վրա օգոստոսի 6-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի ենթադրյալ յուրացումների հետ կապված։
Քրեական գործով իրականացված լայնածավալ և բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է մատակարար կազմակերպությունների կողմից պետությանը 7.682.823.409 ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու հանգամանքը:
Որից 2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ որպես մասնակի հատուցում ՀՀ պետբյուջե է վերականգնվել 6.504.097.081 (13.5 մլն ԱՄՆ դոլար) ՀՀ դրամ, այսինքն՝ 84.65 տոկոսը, իսկ մնացորդի մասով կատարվում է պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարում: