«Թավշյա հեղափոխության» հայկական մոդելը. ինչով էր այն առանձնահատուկ

2018 թվականի ապրիլի 12-ի երեկոյան «Մերժիր Սերժին» նախաձեռնության մի խումբ անդամներ նստել են Երևանի Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շուրջ 40 րոպե երթևեկության համար փակ պահել քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը:

Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ուժ կիրառելով հեռացրել են ցուցարար երիտասարդներին, որոնցից մի մասին ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Չարենցի փողոցի վերջնամաս: Ոստիկանության գործողությունից հետո կարճ ժամանակահատվածով բացվում է Մաշտոցի պողոտան:

Շուրջ 30 րոպե հետո՝ մոտավորապես ժամը 18:00-ին, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունների անդամներն ու համակիրները ավտոերթով մոտեցել են Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկին և կրկին փակել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը: Խցանումների հետևանքով ամբողջությամբ կաթվածահար են լինում Բաղրամյան, Մաշտոց պողոտաները և Սայաթ-Նովայի պողոտան ու հարակից փողոցները:

Որոշ ժամանակ ոստիկանությունը փակել էր Բաղրամյան պողոտայի՝ Մաշտոցի պողոտան, որի բացվելուց հետո ավտոերթի մասնակիցները շարժվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին ընդառաջ, ովքեր Սևան-Երևան ավտոմոբիլային ճանապարհով քայլերթով շարժվում էին դեպի մայրաքաղաք Երևանի ուղղությամբ: Ավտոերթի մասնակցիները ավտոմեքենաներով կրկին վերադառնում են Երևան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ