Նիկոլ Փաշինյանը սրտի կապված բուժզննում է անցել «Նաիրի» բ/կ-ում

Օրերս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բուժզննում է անցել «Նաիրի» բժշկական կենտրոնում:

NEWSPRESS.am-ի՝ բժշկական կենտրոնի աղբյուրը հայտնեց, որ Փաշինյանի այցը բուժկենտրոն կապված է եղել սրտի աշխատանքի հետ: Պարզվել է, որ վարչապետի ժ/պ-ի սիրտն անկանոն է աշխատում:

Փաշինյանը բուժկենտրոն է այցելել տիկնոջ հետ:

«Նաիրի» բժշկական կենտրոնից էլ փորձեցինք պարզել, թե արդյոք լո՞ւրջ են Փաշինյանի սրտի հետ կապված խնդիրները: ԲԿ-ից, ըստ էության, չհերքեցին բուժզննում անցնելու մասին տեղեկությունը, սակայն մանրամասներ չհաղորդեցին. «Մենք չենք կարող պատասխանել, մենք իրավասու չենք պատասխանել»,- ասացին ընդունարանից:

Spread the love
  •   
  •   
  •   
  •