Երևանի ամենամեծ մրգի շուկան` Մալաթիայի «բաց» շուկան, բաց է տարվա բոլոր եղանակներին: Մի քանի տարի առաջ նախատոնական այս օրերին առևտրականների` մրգերով լի արկղերը հասնում էին գրեթե մինչև մոտակա փողոցների երթևեկելի հատվածները:
Սաստիկ ցրտի, սուպերմարկետների առկայության կամ էլ մեկ այլ պատճառով, Ամանորից երկու օր առաջ շուկայում համեմատաբար քիչ մարդ կար:
Գնորդների հայացքներում փորձում էի տոնական փայլ տեսնել: Ապարդյուն: Այս դեպքում արդեն կդժվարանայի միայն ցրտին մեղադրել:
Փոխարենը վաճառողների մեջ քիչ չէին ժպտացողները. հենց նրանցից էլ մի քանի ամանորյա մաղթանք «պեղեցի»: Բնականաբար, ոչ ոք անհավանական բաներ չէր ակնկալում նոր` 2014 թվականից: Շուկայում բերք ու բարիք վաճառողները բոլորիս մաղթեցին առողջություն, համերաշխություն, համբերություն և խաղաղություն:
Տոնական շուկան՝ առանց գնորդի. առևտրականները դժգոհ են
Տոնական շուկան՝ առանց գնորդի. առևտրականները դժգոհ են
Posted by ԹԻՎ1 — Tiv1 on Friday, December 28, 2018