«Ձեզ վախեցրե՞լ են, ֆոտոշոփին տարեք քրեական հետապնդման». Արման Աբովյանը՝ դատախազին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց՝ գուցե իրեն «վախեցրե՞լ են, ահաբեկե՞լ են, թե՞ իր ընտրությամբ է մասնակցում այս ցիրկին»:

«Եթե մտածում էիք՝ վախեցնելը կարող է ազդած լիներ, դուք էլ փորձեիք վախեցնել, պարոն Աբովյան, կարող է մի բան դուրս գար: Ինձ որևէ մեկը չի կարող վախեցնել: ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները գլխավոր դատախազին տվել են այնքան գործիք, այնքան ուժ ու պատասխանատվություն, որ երբեմն ուղղակի չի էլ նայում, թե ում է հետապնդում ինքը: Եվ այդպես է միշտ լինելու»,- նշեց Դավթյանը՝ ևս մեկ անգամ հիշատակելով ապացույցները, ընտրողների տվյալները ցուցակներում, ստորագրությունները և այլն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ