«Կարող եք չծվծվալ տեղից». Իվետա Տոնոյանը`սուպերմարկետներում Աննա Հակոբյանի հիմնադրամի արկղերի մասին

ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելություինից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ դատախազի միջնորդության քննարկման ժամանակ, այսօր` հունիսի 16-ին, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում բազմաթիվ տեղեկություններ հայտնվեցին, որ այս կամ այն գործող պատգամավորն իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին կաշառք է տալիս, նույնիսկ ձայնագրություններ կան:

«Դրանց մասով մինչ օրս որևէ զարգացում, ուսումնասիրություն չկա, քրեական գործ չի հարուցվել: Ես հասկանում եմ, թե ինչու չի հարուցվել, քանի որ այսօրվա մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում տեղադրված են Աննա Հակոբյանի հիմնադրամի համար նախատեսված արկղերը: Ես իրավունք ունեմ այդպես կարծելու»,-ասաց նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ