«Ծառուկյանի գործով կաշառք ստացածները պատասխանատվության կանչվե՞լ են» ․ Սամսոնյանը՝ դատախազին

Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվում է ոչ միայն կաշառք տալը, այլև այդ կաշառքը ստանալը։ Այս պնդումից հետո ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը գլխավոր դատախազին հարցրեց՝ արդյո՞ք պատասխանատվության կանչվել են կաշառք ստացած մարդիկ։

Դատախազն ասաց, որ դեռ պատասխանատվության կանչվողներ չեն եղել, բայց լինելու են։

Նա բացատրեց, որ օրենսդրությունը նախատեսում է այդպիսի գործընթաց։ Սակայն ըստ Դավթյանի՝ հանրային վտանգավորության տեսանկյունից ընտրակաշառք տալու կազմակերպումն ավելի վտանգավոր գործ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ