Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն ընդգրկված չէ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում

Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է այսօր կայանալիք ԱԺ խորհրդի նիստի օրակարգը:

Նիստում քննարկվելու է հինգ հարց: Կայքից տեղեկանում ենք, որ առայժմ օրակարգում չկա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Հիշեցնենք՝ ոչ պաշտոնապես շրջանառվում է տեղեկություն, որ ԱԺ-ն վաղվա հերթական նիստին քննարկելու է վերոնշյալ՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Երեկ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին վերագրվող ենթադրյալ արարքների վերաբերյալ միանգամից երեք հաղորդագրություն է տարածել, որից երկուսը ապօրինի հարստանալու, հարկերը թաքցնելու մասին է, իսկ երրորդը ընտրակաշառք բաժանելու:

Նշենք, որ ԱԺ խորհրդի նիստին դեռ երեք ժամ ժամանակ կա և չի բացառվում, որ մինչ այդ հարցն ընդգրկվի օրակարգում:

Գագիկ Ծառուկյանն այս գործընթացը համարում է քաղաքական հետապնդում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ