«2018 թվականը բավական լավ տարի էր մեր ընտանիքի համար՝ հագեցած աշխատանքով, արտերկրում ունեցած գունեղ եւ ակտիվ հանգստով, տարբեր ձեռքբերումներով եւ տարեվերջին գերազանցիկ աղջիկ ունենալով: Եվ ամենակարեւորը՝ փառք Աստծո, բոլորս առողջ ենք եւ երջանիկ»՝ ահա այս տողերով է տարին ամփոփել Յանա Դանիելյանը․
«Անկեղծ ասած՝ հավատս չի գալիս, որ մի քանի օրից արդեն Նոր տարի է: Այս տարի լինելու ենք Հայաստանում՝ տանը: Ճիշտ է՝ շատ էինք ուզում արտերկիր մեկնել, բայց աշխատանքային զբաղվածությունը թույլ չի տալիս: Չենք տխրում, բացը կլրացնենք գարնանը»:
Նա չի մոռացել նաև շնորհավորել բոլորի գալիք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը. «Ուզում եմ սրտանց շնորհավորել Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող իմ հայրենակիցներին: Բոլոր ընտանիքներին սեր, խաղաղություն եւ երջանկություն եմ մաղթում: Թող այս տարի կատարվեն բոլորի նվիրական երազանքներն ու նպատակները»: