«Շնորհավորում եմ բոլորիս. հզոր ժողովրդի հզոր զավակ». Նիկոլ Փաշինյան

 

Րոպեներ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեսբուքյան պատոնական էջում հրապարակել է Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարն ու կատարել հետևյալ գրառումը.

Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում, ֆանտաստիկ ելույթով ու երկամարտի 435 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն` միաժամանակ հրում վարժությունում ու երկամարտում սահմանելով աշխարհի նոր ռեկորդ:

Աշխարհի չեմպիոնի կոչումը հայ ծանրորդներից վերջին անգամ 2010 թվականին նվաճել էր Տիգրան Մարտիրոսյանը: Ութ տարվա ընդմիջումից հետո մենք ունեցանք աշխարհի նոր չեմպիոն ծանրամարտում:

Աշխաբադ մեկնելուց առաջ Սիմոն Մարտիրոսյանը Լեհաստանի Զամոսկ քաղաքում նվաճեց մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 420 կգ (190+230) արդյունքով: Հայ երիտասարդ ծանրորդը «մեծերի» մրցումներում առաջին անգամ չէ, որ մրցահարթակ է դուրս գալիս ու հասնում մեծ նվաճումների: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն այս մրցումներում էլ հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն էր:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ